tert.am: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն արձագանքել է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններին 2023 թվականի ընտրություններում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու անօրինականության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները սխալ են, չնայած այն հանգամանքին, որ երկրի ղեկավարը երրորդ անգամ է գնում ընտրությունների։
«Մեր թեկնածուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Նրա առաջադրումը որպես թեկնածու գալիք ընտրություններում օրինական է»,- հավելել է Բոզդաղը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն Էրդողանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու մասին հայտարարել էր դեռ հունիսի սկզբին։