Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ:

Նիստի արդյունքներով հրապարակվել է գրավոր հայտարարություն, որում նաև հույս է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման վերաբերյալ:

«Ընդգծվել են այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով։ Կայուն խաղաղության հաստատումը կհամապատասխանի մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով