Թեհրանում Էրդողանի և Ռայիսիի հանդիպումը տևել է մեկուկես ժամ |1lurer.am|

1lurer.am: Թեհրանում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումը տեղի է ունեցել Սաադաբադ պալատում և տևել է մեկուկես ժամ։

Պետությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով:

Նախատեսվում է, որ Էրդողանը առանձին կբանակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով