Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև միջնորդությանը. Իրանի ԱԳ նախկին նախարար |hetq.am|

hetq.am: Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Այո՛, իհարկե»,- այսպես Վելայաթին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացին։

Նա նշել է, որ Իրանի մոտ գտնվող տարբեր տարածաշրջանների շարքում Անդրկովկասն ունի իր հատուկ նշանակությունը։ «Սրա հետ կապված, մեր հարևանների նկատմամբ վերաբերմունքում, մենք ցուցաբերում ենք մեծ զգայունություն և ուշադրություն»,- ընդգծել է Վելայաթին։ 

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման կարևորագույն գործոններից մեկը պատմականորեն հայտնի սահմանների պահպանումն է։

«Ինչ-որ երկրի կողմից հարևան սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այդ տարածաշրջանում և տեղային պատերազմների հրահրում, որոնց առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է՝ հրադադարի հաստատման պատրվակով, որոնք օգտագործում են իրավիճակն իրենց համար շահավետ պայմաններով»,- ասել է իրանցի պաշտոնյան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով