Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտուրը։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաստատելով լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու որոշումը Էրդողանը բացատրել է Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններով։

Էրդողանի խոսքով ՝ Գազայի հատվածում գործողության ընթացքում «Իսրայելը դաժանորեն սպանել է 40 հազարից մինչև 45 հազար պաղեստինցիների»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով