Էրդողանը հայտնել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի ու վիրավորների նախնական թիվը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավոր է։ Այս մասին գրում է թուրքական Anadolu-ն։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ զոհերից չորսը մահացել է տեղում, մյուս երկուսը՝ հիվանդանոցում։

«Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել է Էրդողանը։

Նա վստահեցրել է, որ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած միջադեպի մեղավորները կպատժվեն ըստ արժանվույն․ «Մեր պետության համապատասխան ստորաբաժանումները շարունակում են աշխատել՝ բացահայտելու այս նենգ հարձակման հեղինակներին և դրա հետևում գտնվողներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով