azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել սխալ ուղուց, այլապես սպառնում է հետևանքներով:
«Մենք անընդունելի ենք համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո կնքված համաձայնագրի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես միշտ, ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակում էլ մենք Ադրբեջանի կողքին ենք: Հայաստանը չի կատարում Ղարաբաղյան պատերազմից հետո ստորագրված համաձայնագրի պայմանները և մշտապես ագրեսիվ կեցվածք է դրսևորում:
Անկասկած, նման պահվածքը հայկական կողմի համար հետևանքներ կունենա: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հնարավորինս շուտ հետ կանգնի այս սխալ ճանապարհից, իրագործի համաձայնագրի դրույթները, իր ժամանակն ու էներգիան օգտագործի խաղաղության ամրապնդման ուղղությամբ», – այսօր հայտարարել է Էրդողանը: