Երևանի ՀԷԿ-ում տեղային հրդեհ է եղել․ ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու |factor.am|

factor.am: Երևանի ՀԷԿ-ում տեղային, փոքր մասշտաբի հրդեհ է բռնկվել, այս մասին Factor.am-ին հայտնեց ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը։

«Անվտանգային նկատառումներից ելնելով՝ մեր կողմից անջատում է եղել, որպեսզի հրդեհի հատվածը կարողանանք մարել»,- հավելեց նա։

Նշենք, որ Երևանի կենտրոնում շուրջ մեկ ժամ հոսանք չի եղել, էլեկտրամատակարարումն այժմ վերականգնված է։

Հիշեցնենք, որ  հուլիսի 6-ին ևս «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի էր ունեցել խոշոր հրդեհ, ինչի հետևանքով Երևանի տարբեր հասցեներում  հոսանք չկար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով