Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դեռևս 1997 թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի: 

Անդրադառնալով Երևանում իրականացվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն:

Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ և աջակից լինել օրակարգային բոլոր հարցերում: 

«Հայ և սիրիացի ժողովուրդների միջև բարեկամական սերտ կապերն իրապես պատմական բնույթ ունեն, և դրանից է բխում, որ հայազգի ներկայացուցիչներն իրենց ակտիվ տեղն ունեն Սիրիայում՝ ամենատարբեր բնագավառներում, և, իհարկե, ինձ համար ուրախալի է, որ Դուք՝ տիկին դեսպան, ներկայացնում եք Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս պաշտոնում: Գիտակցելով այն դժվարին ժամանակաշրջանը, որ անցել եք՝ մենք պատրաստ ենք աջակցել գործընկեր քաղաքին տարբեր հարցերում»,- ընդգծել է քաղաքապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Attention Required! | Cloudflare

Sorry, you have been blocked

You are unable to access news.am

Why have I been blocked?

This website is using a security service to protect itself from online attacks. The action you just performed triggered the security solution. There are several actions that could trigger this block including submitting a certain word or phrase, a SQL command or malformed data.

What can I do to resolve this?

You can email the site owner to let them know you were blocked. Please include what you were doing when this page came up and the Cloudflare Ray ID found at the bottom of this page.