Երեք նոր մաքսակետերը «գործելու են ՀՀ և ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան» |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր մաքսակետերում գործելու են բոլորովին նույն պայմանները, ինչ մյուս բոլոր մաքսակետերում են, որևէ տարբերություն չի լինելու, փոխանցել են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)՝ նշելով՝ դրանք գործելու են ՀՀ և ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան։

ՊԵԿ-ից, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե երեք մաքսակետերը տեղադրելու դեպքում արդյո՞ք գործելու են նույն պայմանները, ինչ Հայաստանի հարևան Վրաստանի ու Իրանի հետ՝ անձնագրային ու մաքսային ստուգում, մաքսատուրքի գանձում և այլն։

Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ, բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»:

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով