Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով. ՌԴ դեսպանատան մամուլի ծառայություն։

 «Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով