Երեւան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է |news.am|

news.am: Երեւան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից:

Նշեցին, որ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել:

«Տոմսեր գնած ուղեւորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում»,- ասացին ավիաընկերությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով