Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ |1lurer.am|

1lurer.am: Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ հայտնել էր, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:
 
«Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- ասել էր Թորոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով