ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել է․ ԱՆ

Ինչպես արդեն հայտնել էինք,  հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։ 

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

«Նախնական տվյալներով երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում են անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանն էլ հայտնում է, որ հրդեհը բռնկվել է ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Խոսնակը նշել է, որ ավելի ուշ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով