ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միության որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Օրինակ՝ ֆրանսիական ընկերություններն արդեն Հայաստանում են և փնտրում են ներդրումներ անելու հնարավոր ոլորտներ, ընդ որում ոլորտները տարբեր են՝ հագուստի համաշխարհային բրենդներից մինչև ենթակառուցվածքների մեջ ներգրավված ընկերություններ։ Սա քաղաքական ազդակի արդյունք է»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը նշեց, որ վերջերս նա հանդիպել է ֆրանսիացի գործարարների խմբի՝ ելնելով երկրների ղեկավարների քաղաքական հայտարարություններից։

«Կազմակերպվել են B2B հանդիպումներ, մեծ միջոցառում տեղի ունեցավ»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ կան նաև խնդիրներ, որոնք կապված են ոչ թե ԵՄ-Հայաստան օրակարգի, այլ՝ ԵՄ-ԵԱՏՄ օրակարգի հետ։

«Ակնհայտորեն, սանկցիոն գործողություններն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության վրա, և մենք դա տեսնում ենք»,-եզրափակեց Պապոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Attention Required! | Cloudflare

Sorry, you have been blocked

You are unable to access news.am

Why have I been blocked?

This website is using a security service to protect itself from online attacks. The action you just performed triggered the security solution. There are several actions that could trigger this block including submitting a certain word or phrase, a SQL command or malformed data.

What can I do to resolve this?

You can email the site owner to let them know you were blocked. Please include what you were doing when this page came up and the Cloudflare Ray ID found at the bottom of this page.