ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր կերպով պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր կերպով պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում, այդ թվում նաև՝ պողպատի գործարանում՝ հետևելու անվտանգային և ռազմական ցանկացած զարգացման։

Նման հայտարարություն է տարածվել Հայաստանում ԵՄ առաքելության X-ի պաշտոնական էջում։

«Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայր ունենալուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ, ըստ ԶԼՄ-ների, կեսգիշերին Առաքելության էջում մեկ այլ գրառում է արվել, որ Առաքելությունը հետևում է Երասխի գործարանի ապամոնտաժմանը և տեղափոխմանը։ Գրառումը, ըստ ամենայնի, հեռացվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով