tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանատվություն է կրում զոհված ուկրաինացիների համար, քանի որ նա Ուկրաինային չի տալիս իր խոստացած ծանր սպառազինությունը։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Եթե բավական քանակություն (զենք) լինի, մենք կհաղթենք պատերազմում: Երբ Արևմուտքը մեզ տվեց 120 հեռահար հրետանի, իրավիճակը ճակատում անմիջապես փոխվեց: Երեք օրվա ընթացքում ռուսները կորցրին հարձակման արագությունը», – ասել է Արեստովիչը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան Ուկրաինային խոստացել է փոխանցել 88 «Լեոպարդ» տանկ, 50 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանք։
«Դա բավական կլիներ ուկրաինական բանակում երկու բրիգադի համար: Հիմա, եթե մենք ունենայինք երկու բրիգադ ինչ-որ տեղ առաջնագծում, մենք կարող էինք հետ գրավել Խերսոնը կամ հեռացնել նրանց Պոպասնայից և Սևերոդոնեցկից: Այսօր երկու բրիգադը մեծ ուժ է»,- ասել է նա:
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում