ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վաղ է համարել խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ շաբաթ հնարավոր հանդիպման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են։ Քննարկումների վերջնականացվելուն պես մենք կանենք համապատասխան հայտարարություն։ Հիմա դա համարում ենք վաղաժամ»,-ասել է Պեսկովը։
Նշենք, որ երեկ Պրագայում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա։