Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենայի պայթյուն է եղել. կա մեկ զոհ

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։

Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով