Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, իսկ գնդապետ Արսեն Մանգասարյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Դավիթ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ»,- ասված է հրամանագրում:

Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով