Դավթաշենի կամուրջը երկկողմանի բաց է. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 07։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա, կա երկու տուժած:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։

Ժամը 11։20-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով