shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքի իրականացման վերաբերյալ գաղափարներով։ Նմանատիպ նամակներ են ուղարկվել նաև Ուկրաինա և Թուրքիա։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասվում է Գուտերիշի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ Լավրովի հետ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման արդյունքներով։
«Նա (Գուտերիշը՝ խմբ․) ԱԳ նախարարին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որը պարունակում է առաջարկներ՝ բարելավելու և ընդլայնելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը՝ հաշվի առնելով կողմերի վերջերս արտահայտած դիրքորոշումները և սպառնալիքները համաշխարհային պարենային անվտանգության վերաբերյալ։
«Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել առօրյա գործողություններում համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքի վերջին դժվարությունների կապակցությամբ»,- ասվում է ուղերձում։
Գուտերիշը հաշվի է առել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները։
ՄԱԿ-ի փոխանցմամբ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտությունը, իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։
Նշենք, որ Նյու Յորքում տեղի են ունենում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերը։ Լավրովը հենց այդ առիթով էլ ԱՄՆ-ում է։