Գուտերեշը՝ Պուտինին. Ուկրաինա ներխուժումը միջազգային իրավունքի խախտում է |azatutyun.am|

azatutyun.am: Ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, Կազանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներով ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը վերահաստատել է վերջին՝ 2022-ի ապրիլի հանդիպման ժամանակ ռուսական ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը։

ՄԱԿ-ի ղեկավարն, ում այցը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումների ֆոնին, հանդիպումից առաջ ձեռք սեղմելով լուսանկարվել է Պուտինի հետ։

Ավելի վաղ Պուտինի ներկայությամբ գագաթնաժողովի պատվիրակների առջև ելույթում Գուտերեշը կոչ էր արել «արդար խաղաղություն» հաստատել Ուկրաինայում։

«Մեզ խաղաղություն է պետք Ուկրաինայում: Արդար խաղաղություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի վրա», – ասել է Գուտերեշը, ում ներկայությունը գագաթնաժողովին առաջացրել է Կիևի զայրույթը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ուկրաինայի հրավերը մասնակցելու Շվեյցարիայում առաջին գլոբալ խաղաղության գագաթնաժողովին», – հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը՝ հավելելով՝ «սակայն նա ընդունեց ռազմական հանցագործ Պուտինի հրավերը: Սա սխալ ընտրություն է։ Դա չի նպաստում խաղաղությանը, այլ միայն վնաս է հասցնում ՄԱԿ-ի հեղինակությանը»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Attention Required! | Cloudflare

Sorry, you have been blocked

You are unable to access news.am

Why have I been blocked?

This website is using a security service to protect itself from online attacks. The action you just performed triggered the security solution. There are several actions that could trigger this block including submitting a certain word or phrase, a SQL command or malformed data.

What can I do to resolve this?

You can email the site owner to let them know you were blocked. Please include what you were doing when this page came up and the Cloudflare Ray ID found at the bottom of this page.