Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքն առաջին 3 օրը կլինի անվճար․ Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը: Այս մասին «Պետական տուրքի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Օրենքի նախագծով՝ առաջարկվում է տրանսպորտային միջոցի համար պետտուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության երկրորդ օրվանից:

«Առաջարկում ենք, որ պետական տուրքի բարձրացման արդյունքում ունենանք մի իրավիճակ, որ ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում մաքսատանը հերթեր չառաջանան և տնտեսվարողները չունենան ժամանակի և ֆինանսական կորուստներ»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը նաև հայտնեց, որ նախագծի առաջինից երկրորդ քննարկման ժամանակ փոփոխություն է արվել, ըստ որի՝ նախագծի ընդունման դեպքում Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքը առաջին երեք օրը կլինի անվճար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով