Գլխավոր դատախազը՝ Փաշինյան-Վանեցյան-Սասուն Խաչատրյան գաղտնալսման գործի մասին |factor.am|

factor.am: ՀՀ Ազգային ժողովում ընթացող ճեպազրույցի ընթացքում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մանրամասներ հայտնեց Փաշինյան-Վանեցյան-Սասուն Խաչատրյան գաղտնալսման գործի մասին։

«Կոպիտ է հնչում՝ անկարող, բայց, այո, ցավոք, բոլոր այն քրեական գործերով, որոնցով մենք հանգամանքների լիարժեք բացահայտում չունենք, նաև դուք  իրավունք ունեք այդպիսի գնահատական տալու»,- ասաց Արթուր Դավթյանը՝  պատասխանելով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի ու Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը, ինչո՞ւ իրավապահ համակարգն այդքան անկարող գտնվեց, որ չբացահայտեց այդ դեպքը։

Գլխավոր դատախազը նշեց, որ եթե այդ դեպքը բացահայտված լիներ, հրապարակային այդ մասին ասված կլիներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով