Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը՝ ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելու մասին չի տարածվում արդեն մատակարարված գազի վրա, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակը դեռևս հետևյալն է։ Երեկ ինձ շատ են հարցրել, թե արդյոք այն, որ ռուբլիով [վճարումների] հաստատում չկա, նշանակում է, որ ապրիլի 1-ից գազի մատակարարումները դադարեցվելու են։ Ոչ, չի նշանակում», – ասել է նա լրագրողներին։
«Այն մատակարարումների համար վճարումը, որոնք այժմ են իրականացվում, չպետք է հենց այսօր կատարվի։ Դա պետք է իրականացվի ապրիլ ամսվա վերջին, երկրորդ կեսերին կամ նույնիսկ՝ մայիսի սկզբին», – հավելել է Պեսկովը։
Նորա Վանյան