Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը։
«Սիրով տեղեկացնում ենք, որ այսօր տեղի ունեցած ընտրություններում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 – 8 հարաբերակցությամբ։
Հավելենք, որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Շնորհավորում ենք տիկին Կ. Հարությունյանին վերընտրվելու կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք»,- նշված է համալսարանի ֆեյսբուքյանի էջի տարածած հաղորդագրության մեջ։