Բռնապետ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած կեղծ պնդումներին:

Բեգլարյանը գրել է․

«Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել, որոնց ի պատասխան կնշեի՝

ՄԱԿ-ի 1993թ. չորս բանաձևերը երկու կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Ադրբեջանը չենթարկվեց դրանց և շարունակեց պատերազմը.
Այդ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի ուժերին են ճանաչում որպես հակամարտության կողմ, բայց ոչ Հայաստանին.

Խորհրդային Ադրբեջանի կառավարության պաշտոնական փաստաթղթերով՝ այս ընթացքում Արցախի տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներում հաշվառված է միայն 17 մզկիթ, այնինչ Ալիևը պնդում է 67-ի մասին.

Մենք դիտավորյալ ոչ մի մզկիթ չենք ավիրել, նույնիսկ վերականգնել ենք Շուշիի մզկիթը, ինչպես նաև պահպանել ենք եղածները այնքանով որքանով կարողացել ենք:

Մնացած կեղծիքներն ու փաստերը կներկայացնեմ մանրամասն գրառումներով ավելի ուշ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով