Բորել. Թբիլիսի այցելող Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա «այսօր մեկնում է Վրաստան (…), հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը», – իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Բորելը և հավելել. – «Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»։

Հունգարիայի առաջնորդն առաջինն է շնորհավորել Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

Վարչապետ Օրբանը նախատեսում է Թբիլիսի ժամանել այսօր երեկոյան։ Նրա այցի օրակարգի մանրամասները դեռ հայտնի չեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով