Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Բլինքենը։

«Երեկ զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով