Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
«Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով:
Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»։
Հիշեցնենք՝ նա այդ ցանկում ընդգրկվել էր նոյեմբերի 21-ին ԲԴԽ անդամների 6 կողմ, 3 դեմ ձայնով, որին հաջորդել էր ՀԿ-ների եւ իրավաբանական համայնքի դժգոհությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մարտիրոսյանի կայացրած մի շարք վճիռներում, այդ թվում` 2008 թ. Մարտի 1-ի դեպքերով, ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների խախտումներ է արձանագրել։