Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում ընթանում էր դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր:
Որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը: