Բաքվում Իրանի դեսպանը «կառուցողական» հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին երեք թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ունեցած հանդիպման մասին։

«Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կառուցողական հանդիպմանը քննարկեցինք մեր երկկողմ հարաբերություններում և Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի վերջին գործընթացները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար գործնական քայլերը», – գրել է դեսպանը՝ տեղադրելով նաև լուսանկար իրենց հանդիպումից։

Հաջիևը ռեթվիթ է արել դեսպանի գրառումն ու տեղադրված լուսանկարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով