Բաքուն համաներում է նախատեսում ԼՂ-ում զենքերը վայր դնողների նկատմամբ․ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է, որ Բաքուն համաներում է նախատեսում Ղարաբաղի այն մարտիկների նկատմամբ, որոնք վայր են դրել զենքերը։

Նա հավելել է, որ խոսքը «նույնիսկ նախկին զինվորականների և մարտիկների մասին է»։

Ըստ Հաջիևի՝ իրենք տեսնում են, որ «որոշ առանձին բանակային խմբեր և սպաներ հանրայնորեն հայտարարում են, որ շարունակելու են դիմադրությունը»։

«Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր գնում են անտառներ, բայց մենք դա որպես ամենամեծ մարտահրավեր չենք դիտարկում կամ մեծ անվտանգային մարտահրավեր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով