factor.am: Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այսօր G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։
«Նախագահ Բայդենն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերականգնելու ջանքերի համար։ Երկուստեք համաձայնել են, որ այն ունի վճռորոշ նշանակություն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պայմաններում համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար, և որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Երկու նախագահները նաև քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի հարցերի շուրջ շարունակվող սերտ համակարգումը և տարածաշրջանային ու գլոբալ մտահոգություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ջո Բայդենը նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատար է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է Էրդողանին իր վարչակազմի անփոփոխ աջակցությունը՝ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցում։