azatutyun.am: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին։
Լրագրողները հիշեցրել են, որ արդեն երկրորդ անգամ համաժողովին մասնակցում են «Ռուսաստանին մոտ համարվող երկրներ, օրինակ Հայաստանը»:
«Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում», – ասել է Պեսկովը, շեշտելով՝ Մոսկվան այդ համաժողովը լուրջ իրադարձություն չի համարում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ հեռավար գագաթաժողովին։