hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էր ռուսական նախապատրաստվող ներխուժման մասին, սակայն նրանք ականջալուր չեղան դրանց։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
«Ես գիտեի, որ մենք տվյալներ ունենք, որոնք հաստատում են, որ (Պուտինը) սահմանից պատրաստվում է մտնել այդ երկիր։ Որևէ կասկած չկար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «Զելենսկին չէր ուզում դա լսել»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում այսպես է մեկնաբանել Բայդենի հայտարարությունը։ «Ուկրաինան պատերազմին պատրաստվում էր նախորդ տարվանից։ Նախատեսվող ներխուժման մասին տեղեկատվությունը փոխանցում էին ոչ միայն արևմտյան հետախուզությունը, այլև մեր: ԱՆհեթեթ է ինչ-որ բանում մեղադրել մի պետության, որն ավելի քան 100 օր լայնամասշտաբ պատերազմում արդյունավետորեն կռվում է առավել ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ, երբ գլխավոր երկրները չեն կարողացել կանգնեցնել ՌԴ միլիտարիստական ախորժակը՝ դրա մասին լավ իմանալով»,- գրել է Պոդոլյակը։