Բայդենը Իրանին հորդորել է չհարձակվել Իսրայելի վրա |news.am|

news.am: Թեհրանը հաջողության չի հասնի, եթե մտադրվի ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին ի պատասխան։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը Թեհրանին հորդորել է ստեղծված իրավիճակում ուժ չկիրառել։

Հարցին, թե հիմա ինչ ուղերձ կցանկանա հղել Իրանին, Բայդենը պատասխանել է. «Մի արեք դա»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով