Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 13-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։

Սրբազանը հիշեցրեց, որ վաղ առավոտից քաղաքացիների կողմից փակվել էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ։ Ներկայացվեցին նաև այցերը մի շարք մշակութային և գիտական կառույցներ։ 

Սրբազանը հայտնեց, որ վաղը 10:00-ին, կգնա ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, իսկ հետո մետրոյով կգնա Երևանի Գերեգին Նժդեհի հրապարակ՝  հանդիպելու բնակիչների հետ։

«Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Իրավապահ համակարգի նախկին շատ կարևոր աշխատակիցներ մոնիթորինգ են արել և տեղեկացրել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել Հայաստանում: Առավոտ ժամը 8-ից, կամ ավելի վաղ քաղաքացիներն արդեն փողոցներում են»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով