Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», – նշել էր Թովմասյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով