Արցախում 150 հազար մարդ կտրված է աշխարհից, և շատ կարևոր է, որ Ֆրանսիան առավելագույն ճնշում գործադրի. Լորան Վոքիե

Սյունիք ժամանած Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 29-ին այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:

Լորան Վոքիեին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ ու առողջապահական պարագաներ․ սա ուղղակի աղետալի է, այդ ամենը կատարվում է լռության մեջ՝ շրջվող հայացքների ներքո․․․

Աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որը հասկանալի է, բայց պետք չէ մոռանալ Արցախը, քանի որ, եթե կա մեկը, դա չի նշանակում, որ չկա մյուսը։ Մեզ համար երկուսն էլ հավասարապես կարևոր են։

Եվ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն արձագանքի այս ամենին, ու Ֆրանսիան առավելագույն ճնշումը գործադրի, որպեսզի, որպես առաջին քայլ, գոնե մարդասիրական օգնության համար ճանապարհը բացվի։

Ինձ համար կարևոր է գտնվել միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի ու Արցախի կողքին է»,- ասել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով