Արցախից Գորիս հասավ վերջին ավտոբուսը՝ 15 ուղևորներով

Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար: 

Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,- գրել է Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

 

Լուսանկարը՝ Ինֆոքոմ, 26․09․2023

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով