Արսեն Թորոսյանը Լաչինի միջանցքի փակման առնչությամբ նամակներ է հղել խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նամակներ է հղել Հայաստան-Լիտվա, Հայաստան-Էստոնիա և Հայաստան-Մոնտենեգրո խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներին:

Նա տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խափանման վերաբերյալ՝ ակնկալելով ուշադրություն և համապատասխան արձագանք այս իրավիճակին, որը կարող է մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։

 
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով