Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով