Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում քննարկել է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հարցը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըհանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման հարցերը։ Նրանք անդրադարձել են փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորություններին, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:
 
«Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով