Արմեն Գրիգորյանը Մալթայում քննարկել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին: Տեղեկությունը նշված է Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
 
«Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը»,– նշված է գրառման մեջ:
Գրիգորյանը գործընկերոջ հետ խոսել է նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով