Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։

Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։ Երկուստեք ընդգծվել է հայ-լեհական բազմաոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով