Արմեն Աշոտյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի և Ռոլան Դավթյանի գործով դատավարությունը։ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վահե Դոլմազյանին նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով՝ շեշտելով հիմնավոր կասկածներ ունեն, որ դատավորն անկողմնակալ չէ։

«Հարգելի՛ դատարան, Դուք կոնկետ նպատակադրմամբ անտեսել եք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք պահանջներ. շարունակել եք նիստը՝ մեղադրյալներից մեկի բացակայությամբ այն դեպքում, երբ այդ հարցը բարձրացվել էր։ Կողմերի քննարկման առարկա չեք դարձրել նաև տուժողների երկու ներկայացուցիչների բացակայությամբ նիստը շարունակելու հնարավորությանը հարցը։ Ես հեռու եմ այն մտքից, որ այս խախտումներն օրենքի չիմացության կամ անփութության հետևանք էին։ Միակ ողջամիտ բացատրությունն այն էր, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու միակ կալանավորված անձի՝ մեր վստահորդ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Այլ կերպ՝ դատարանը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,- իր խոսքում նշեց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի կողմն անգործության էր մատնված ամբողջ քննարկման ընթացքում, իսկ դատախազների գործառույթն ամբողջությամբ իրականացնում էր մեկ այլ սուբյեկտ։

«Դատավորը չի դիտարկել մեր կողմից ներկայացված երկու երաշխավորագրերն այն հիմքով, որ դատավորը չի ճանաչում Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահին, մինչդեռ, օրենքը ամենևին պարտադիր չի համարում, որ երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձանց դատավորը անձնապես կամ հանրորեն ճանաչի»,- նշեց Մելիքյանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ կասկածի տակ է դնում դատավորի մասնագիտական ունակությունները։ Նման գնահատականի հիմքը, ըստ փաստաբանի, դատական ակտում տեղ գտած ձևակերպումներն են։ Մեղադրանքի կողմն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ դա անհիմն է։ Կողմերին լսելուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Աշոտյանը և մյուսները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման մեջ։ Սկզբում նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու արգելքը, սակայն ավելի ուշ Աշոտյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Attention Required! | Cloudflare

Sorry, you have been blocked

You are unable to access news.am

Why have I been blocked?

This website is using a security service to protect itself from online attacks. The action you just performed triggered the security solution. There are several actions that could trigger this block including submitting a certain word or phrase, a SQL command or malformed data.

What can I do to resolve this?

You can email the site owner to let them know you were blocked. Please include what you were doing when this page came up and the Cloudflare Ray ID found at the bottom of this page.