Արարատ Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը |factor.am|

factor.am:  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հորդանանի իր գործընկերոջ հետ ասուլիսում խոսել էր «3+3» ձևաչափով սպասվող հանդիպումից։ «Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մենք կանցկացնենք այդ հարթակի երրորդ հանդիպումը, որն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը։ Մեզ հետ հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ռուսական կողմը ևս հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ավելի վաղ իրանական կողմն էլ հաղորդել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մասնակցության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով