Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:  

Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:  

Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով